Միզային համակարգ
Միզակապություն. պատճառները և բուժումը. urolog.am

Միզակապությունը ախտաբանական վիճակ է, որի դեպքում միզարձակումից հետո միզապարկում մնում է ավելի քան 20մլ մեզ: Հիմնական սուբյեկտիվ ախտանիշը միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողությունն է: Որպես կանոն, այս խանգարումն ունի քրոնիկական ձև, զարգանում է աստիճանաբար և բնութագրվում է վատթարացման հստակ հակումով՝ մնացորդային մեզի քանակը մշտապես ավելանում է: Որոշ ժամանակ հետո կարող է լիովին միզակապություն առաջանալ, երբ միզարձակումը ամբողջովին ընդհատվում է:
Միզակապությունն ունի իր պատճառները.
- կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ, գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքներ և ուռուցքներ,
- տղամարդկանց մոտ` շագանակագեղձի քաղցկեղ, սկլերոզ, գերաճ, բորբոքում,
- միզասեռական համակարգի վնասվածքներ,
- միզատար խողովակի լուսանցքի նեղացում (ստրիկտուրաներ), միզատար խողովակի ուռուցքներ և արատներ,
- քարեր միզապարկում,
- փոքր կոնքի օրգանների վիրահատություններ, տրավմատիկ ծննդաբերություններ, աբորտներ և այլն:
Քրոնիկական միզակապության ֆոնին կարող է սուր միզակապություն զարգանալ: Այն հանկարծակի է առաջանում: Այս դեպքում հիվանդն ընդհանրապես չի կարողանում միզել, ի հայտ են գալիս այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են` ցավը որովայնի ստորին հատվածում, ընդհանուր թուլությունը, երբեմն մարմնի ջերմության բարձրացումը, սրտխառնոցը, փսխումը:
Միզակապությունը հետևանք է.
- վնասվածքների,
- նյարդային համակարգի հիվանդությունների և վնասվածքների,
- միզուկում քարերի և օտար մարմինների առկայության,
- սթրեսների,
- ալկոհոլային արբեցման,
- փոքր կոնքի օրգանների և շեքի վիրահատությունների,
- դեղորայքային թունավորման,
- երկարատև պառկած վիճակում մնալու:
Փաստ: Օրական արտազատվող մեզի քանակը տատանվում է 1-2 լ, որը համապատասխանում է ընդունած հեղուկի քանակի 60-75%-ին: Օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները դուրս բերելու համար մեզի քանակը պետք է լինի առնվազն 500 մլ: Այդ պատճառով մարդուն անհրաժեշտ է օրական ընդունել նվազագույնը 800 մլ հեղուկ:
Վաղ շրջանում հայտնաբերված միզակապության պատճառները ենթակա են բուժման: Այդ պատճառով հիվանդների առաջնային խնդիրն է չդիմանալ և ժամանակին դիմել բժշկի:
Ախտորոշումն սկսվում է հիվանդի զննումից, նրա անամնեզի և գանգատների մանրամասն ուսումնասիրումից: Լրացուցիչ կարող են նշանակվել արյան և մեզի ընդհանուր քննություններ, ուլտրաձայնային հետազոտություն: Կարևորը` խանգարման պատճառը հայտնաբերելն է: Հենց այդ պատճառի վերացումը միզակապության բուժումն է, որը կարող է լինել վիրահատական կամ դեղորայքային՝ պայմանավորված հիմնական խնդրով:

Կարդացեք նաև

Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...


Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...


Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...


Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...


Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...


Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...


Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...


Մեզի գույնը
Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...


Նեֆրոպտոզը (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...


Ի՞նչ է դիալիզը:
Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...


Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...


Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...


Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...


Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...


Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն